News.am-ը գրում է.
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Թեհրանը պատասխան պատժամիջոցներ կմտցնի ԵՄ-ի դեմ, դրանք կվերաբերեն 15 ֆիզիկական եւ 4 իրավաբանական անձանց, տեղեկացրել է ISNA գործակալությունը։
Նրա տվյալներով՝ ԱԳՆ-ի ղեկավարը հայտարարել է, որ մի քանի ժամ հետո առնվազն չորս հաստատություն եւ 15 արեւմտյան պաշտոնյա, որոնք դեր են ունեցել հակաիրանյան պատժամիջոցներ մտցնելու գործում, կավելացվեն Իրանի պատժացուցակում։ Գործակալության տեղեկացմամբ՝ մանրամասները չորեքշաբթի կհրապարակվեն արտաքին գործերի նախարարության կողմից։
Մինչ այդ տեղեկացվել էր, որ Եվրահանձնաժողովը հոկտեմբերի 20-21-ին Եվրամիութան գագաթաժողովի քննարկմանը կներկայացնի Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, իբր, Ռուսաստան անօդաչուներ մատակարարելու պատճառով։