Իրանը չի փորձում միջուկային զենք ստեղծել, դա տեղ չունի Իսլամական Հանրապետության պաշտպանական դոկտրինում, երկուշաբթի հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ ի պատասխան Հռոմում G20 գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի և եվրոպական եռյակի հայտարարության։
Նա նաև նշել է, որ Իրանում միջուկային զենքի հայտնվելու կապակցությամբ եվրոպական եռյակի և ԱՄՆ-ի առաջնորդների անհանգստությունը ոչ այլ ինչ է, քան քարոզչություն։
Ստեղծված իրավիճակը անպատասխանատվության և սույն հռչակագիրն ընդունած կառավարությունների ստանձնած պարտավորությունների չկատարման արդյունքն է, նրա խոսքերը հայտնում է ՌԻԱ գործակալությունը։