Իսրայելի նախկին պաշտպանության նախարար, ներկայում պատերազմական կառավարության անդամ Բենի Գանցը հայտարարել է, որ Իսրայել-ՀԱՄԱՍ շարունակվող պատերազմը հավանաբար ամիսներ կտևի և կարող է ներառել նաև հյուսիսային ճակատը: Այս մասին գրում է Times of Israel-ը:
«Դա երկար ժամանակ կպահանջի։ Պատերազմը հարավում, և անհրաժեշտության դեպքում նաև հյուսիսում կամ որևէ այլ վայրում, կարող է ամիսներ տևել, իսկ վերակառուցումը տարիներ կտևի:Միայն այն ժամանակ, երբ վերակառուցումն ավարտվի, մենք կհաղթենք», – ասել է Գանցը:
«Մեր նպատակը ոչ միայն ՀԱՄԱՍ-ին հաղթելն է, այլ խոստանալը, որ հարավը 100%-ով դրախտ կլինի»,- հավելել է նա։