Իսրայելի Պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը չի մեկնաբանել Սիրիայում ռազմական թիրախներին հրթիռային հարվածների մասին հաղորդագրությունները:
«Մենք չենք մեկնաբանում արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդագրությունները», – հինգշաբթի բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչը հեռախոսով պատասխանել է ՏԱՍՍ-ի խնդրանքին:
SANA-ն ավելի վաղ հայտնել էր, որ Սիրիայի հակաօդային պաշտպանությունը չորեքշաբթի հետ է մղել իսրայելական հրթիռային հարձակումը Դամասկոսի հարավային ծայրամասերի և Էլ-Քունեյթրա նահանգի ռազմական թիրախների վրա:
Հարվածների արդյունքում հասցվել է նյութական վնաս, զոհեր չկան:




