ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարտավոր չէ պաշտպանիչ դիմակ կրել, քանի որ նա ամեն օր կորոնավիրուսային վարակի հայտնաբերման թեստավորում է անցնում: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարկ Մեդոուզը:
Նրա խոսքերով՝ ամերիկացի առաջնորդը ավելի հաճախ է անալիզներ հանձնում, քան որևէ այլ անձ: «Ձեր կրած դիմակը պաշտպանում է մյուսներին: Դա ձեր սեփական պաշտպանության համար չէ: Դիմակ կրելն իսկապես մյուսներին պաշտպանելու համար է, անհրաժեշտություն չեմ տեսնում, որ նախագահը դա անի», Մեդոուզին մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը։: