Tesla ամերիկյան կորպորացիայի ղեկավար Իլոն Մասկը խոսել է Չինաստանի տնտեսական ձեռքբերումների մասին Չինաստանի կոմունիստական կուսակցության ստեղծման 100-ամյակի ֆոնին:
«Չինաստանի տնտեսական բարգավաճումը իսկապես զարմանալի է՝ հատկապես ենթակառուցվածքների առումով», South China Morning Post-ը մեջբերում է Մասկին: «Ես բոլորին հրավիրում եմ այցելել այդ երկիր և ամեն ինչ տեսնել իրենց աչքերով:
Միացյալ Նահանգներից դուրս Tesla-ի էլեկտրամեքենաների հավաքման միակ հաստատությունը գտնվում է Շանհայում: Գործարանի կառուցման պայմանագիրը ստորագրվել է 2018-ի հուլիսին: Ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ մտադիր է այնտեղ աստիճանաբար տարեկան արտադրությունը հասցնել մինչև 500 հազար մեքենայի: