Ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը դժվարանում է հարցազրույցներ տալ և թուլություն է ցուցաբերում, ինչը վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի համար: Այս կարծիքը Fox News-ի եթերում հայտնել է Սթիվեն Միլլերը, ով նախկինում ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդականն էր:
«Աշխարհում մեր մրցակիցները՝ Իրանը, Ռուսաստանը, Վենեսուելան և Չինաստանը, նայում են Միացյալ Նահանգներին և թե ով է ներկայացնում երկիրը. նախագահ, ով չի կարող պարզ հարցազրույց տալ առանց հուշաթղթի և ընկնում է աստիճաններից. ոչ մեկ անգամ, ոչ երկու անգամ։ Երեք անգամ: Տխուր է նայել», ասել է Միլլերը:
«Սա ծիծաղելի չէ, այլ ծայրաստիճան լուրջ։ Նրանք բացահայտ ծաղրում են մեզ, նախագահ Բայդենին: Դա նվաստացուցիչ է», ասել է Թրամփի նախկին ավագ խորհրդականը: Նրա կարծիքով, այլ երկրներ «զգում են ամերիկյան ղեկավարության թուլությունը»: Տեղի ունեցածը նա անվանում է «ճգնաժամ ազգային անվտանգության ոլորտում»: