Թրամփը հայտարարել է, որ իր իշխանությունը պահպանելու համար երբեք մտադրություն չի ունեցել օգտագործել բանակը

125

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երբեք չի մտածել 2020-ի նախագահական ընտրություններում պարտվելուց հետո իր իշխանությունը պահպանելու համար բանակին ներգրավելու մասին: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին ասվում է Թրամփի տարածած հայտարարության մեջ:

«Եվ չնայած շատերն ասում էին, որ մենք պետք է ներգրավենք զինվորականներին, ես երբեք չեմ մտածել այդ մասին: Այնպես որ, ո՛չ հեղաշրջում է տեղի ունեցել, ո՛չ այդ մասին խոսակցություններ», ասվում է տեքստում:

ԱՄՆ նախագահական ընտրություններն անցկացվեցին նոյեմբերի 3-ին: Ընտրական կոլեգիան դեկտեմբերի 14-ին հաստատեց քվեարկության արդյունքները, համաձայն որոնց՝ հաղթանակ տարավ դեմոկրատ Ջո Բայդենը: Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները ներխուժեցին Կոնգրեսի շենք`խոչընդոտելու ընտրությունների արդյունքների հաստատմանը: