Թուրքիան և Թալիբանը քննարկել են աֆղան փախստականների՝ հայրենիք վերադառնալու հարցը

Անկարայում թալիբների պատվիրակության հետ քննարկվել է աֆղան փախստականների վերադարձը իրենց հայրենիք, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Թուրքիայում կան աֆղան փախստականներ, նրանցից շատերը ցանկանում են վերադառնալ: Թալիբներն ասել են, որ նրանց կօգնեն վերադառնալու դեպքում: Մենք նաև քննարկել ենք, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկվել Աֆղանստանից փախստականների նոր ալիքներ թույլ չտալու համար», — ասել է Չավուշօղլուն բանակցություններից հետո:

«Թուրքիան հումանիտար օգնություն է ցուցաբերում, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Կարևոր է կանխել երկրում տնտեսության անկումը: Ոչ պակաս կարևոր է պայքարել ահաբեկչության դեմ, ցանկացած ուժային վակուում անմիջապես կհանգեցնի ահաբեկչական հարձակումների: Եվ մենք դա արդեն տեսել ենք», — թուրք նախարարի խոսքերը մեջբերում է ՌԻԱ գործակալությունը: