«Թալիբան» արմատական շարժումը նախատեսում է փոխել Աֆղանստանի սահմանադրությունը մինչև երկրում համընդհանուր ընտրությունների անցկացումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով շարժման Քաթարի քաղաքական գրասենյակի խոսնակ Մոհամմադ Սոհաիլ Շահինի հայտարարությունը:
«Մինչև ընտրությունների անցկացումը դեռ շատ անելիքներ կան: Այդ թվում` նոր սահմանադրության ընդունումը: Գործող սահմանադրությունը չի համապատասխանում ներկա պայմաններին», ասել է նա:
Միաժամանակ, Շահինը նշել է, որ ներկա փուլում շարժումը գերակա առաջնահերթություն է համարում «ներառական կառավարության ձևավորումը, այլ ոչ թե ընտրությունների անցկացումը»: