Այսօր արմատական «Թալիբան» շարժումը վերսկսել է աֆղանական անձնագրերի և ինքնության քարտերի տրամադրումը: Երկրի ներքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ առայժմ փաստաթղթերում նշված կլինի երկրի նախկին անունը, այն է՝ Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն, չնայած որ իրենք՝ թալիբները, պաշտոնական փաստաթղթերում սկսել են օգտագործել «Աֆղանստանի Իսլամական էմիրություն» անունը:
Եթե երկրի նախկին ղեկավարությունը օրական տրամադրում էր ոչ ավել, քան 3 հազար անձնագիր, ապա մենք կհանձնենք օրական 6 հազար», նրա խոսքը հաղորդում է ՏԱՍՍ-ը: