«Թալիբան» արմատական շարժումը Աֆղանստանում մասնավոր բուհերի ուսանողուհիներին պարտադրում է նիկաբ կրել, որն ամբողջությամբ ծածկում է դեմքը և ունի աչքերի համար բացվածք: Այդ մասին հաղորդել է Agence France-Presse-ը:
Թալիբների հրապարակած փաստաթուղթը պարունակում է նաև այլ հանձնարարականներ՝ կապված կրթական հաստատությունների աշխատանքի կազմակերպման հետ: Այսպիսով, նոր կարգը պարունակում է դասերն ըստ սեռերի բաժանելու պահանջ, իսկ եթե դա հնարավոր չէ, պետք է վարագույրով տարանջատել տղամարդկանց կանանցից և օգտագործել առանձին մուտքեր ու ելքեր:
Բացի դրանից, աղջիկներին պետք է դասավանդեն միայն լավ համբավ ունեցող «տարեց տղամարդիկ» կամ կանայք: