Թուրքիան կարող է Դամասկոսում հիմնել ռազմակայան։ Այս մասին հեռուստաեթերից հայտնել է «Taksim Meydanı»-ի հաղորդավար Սինան Բուրհանը։
Ըստ նրա՝ ռազմաբազա հիմնելու վերաբերյալ կան կուլիսային խոսակցություններ։ Նա նաև նշել է, որ Միջերկրական ծովում զորավարժություններ անցկացնելը օրակարգային հարցերի թվում է, և Թուրքիան կարող է Դամասկոսում հիմնել ավիաբազա, իսկ Տարտուսում՝ ռազմածովային բազա։
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նախօրեին մեկնել էր Դամասկոս և հանդիպել Սիրիայի արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատարի Ասադ Հասան ալ-Շիբանիի հետ։
haberlisin.com