Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեկնաբանել է սոցիալական ցանցերում Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի հաշիվների արգելափակումը: Նա տեղի ունեցածն անվանել է «թվային ֆաշիզմ»:
«Թվայնացումը և ինտերնետի ու սոցիալական լրատվամիջոցների առաջարկած հարմարավետությունը նաև լուրջ ռիսկեր են ստեղծում: ԱՄՆ ընտրությունների արդյունքների շուրջ հակասությունները ցույց տվեցին, թե ուր կարող է տանել թվային ֆաշիզմը», ասել է Էրդողանը։
Նրաա խոսքերով, ահաբեկիչները քաղաքականությանը միջամտում են սոցիալական ցանցերի միջոցով: Նա նշել է, որ «Թուրքիայի իշխանությունները բազմիցս բախվել են սոցիալական ցանցերի կամայականությունների» հետ։