Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս հարցերը քեզ ամեն օր տանջելու են․ Գեղամ Նազարյան

14/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իմքայլականների խմբակցության առաջնորդ Լիլիթ Մակունցը մի կարճ փուլ ստվերում մնալուց հետո, երեկ հայտնվեց հանրության առաջ ու հայտարարեց. «ՀՀ-ում իշխանությունը քաղաքացուց խլելու մեթոդով չի կարելի առաջնորդվել, հետեւաբար՝ արտահերթ ընտրությունների օրակարգի առաջարկը կա»։

Լիլիթ Մակունց, ասում էին վերջին շաբաթներին դեպրեսիվ էիր, լռակյաց։ Սա թույլ էր տալիս ենթադրել, որ ի տարբերություն քո թիմակիցներից շատերի,  մարդկային էմոցիաները եւ ապրումները քեզ խորթ չեն եւ քեզ համար Մարդը ավելի կարեւոր է, քան նիկոլը։ Բայց Ջհանգիրյան սատարելու առիթով հրապարակային քո խոսքը ստիպում է հստակ հակադարձման։

Լիլիթ Մակունց.

  1. Երբ պատերազմից շաբաթներ առաջ, որպես իշխող խմբակցության դեկավար հայտարարում էիր, որ Թուրքիան  չի խառնվի հայ-ադրբեջանական հակամարտությանը, հասկանու՞մ ես, որ անձամբ կրում ես անձնական պատասխանատվության թուրքական բայրաքթարների եւ թուրքական հատուկ ջոկատայինների դեմ մեր որդիներին մահվան ուղարկելու համար։ Այս միտքը քեզ այլեւս ոչ մի օր հանգիստ չի տալու՝ ոչ ԱԺ-ում, ոչ՝ սրճարաններում, ոչ ընտանիքում, ոչ՝ սեփական երեխան ունենալիս։
  2. Իսկ երբ 18 տարեկան  քաղաքացի, զենք չտեսած նորակոչիկներին տեղաբաշխում էիք առաջին գծում, մտածո՞ւմ էիք այդ նույն քաղաքացու իրավունքների մասին, թե ոչ: Հարցրու Արարատ Միրզոյանին ու նա թույլ չի տա, որ հանկարծ «շշկռվես» գերագույն գլխավոր հրամանատարի հարցում։
  3. Մտածո՞ւմ էիք ՀՀ քաղաքացու մասին, երբ պատերազմը դադարեցնելու առաջարկները Գերագույն գլխավորը մերժում էր, եւ դու էլ Տիկին Մակունց, կարծեմ Անվտանգության Խորհրդի այդ նիստին ներկա ես եղել։
  4. Մտածո՞ւմ էիք ՀՀ քաղաքացու մասին, երբ ձեր հանցավոր գործողությունների, հանցավոր անկազմակերպվածության  հետեւանքով հաշմանդամ դարձան մոտ տասը հազար երիտասարդ, ու այսօր հիվանդանոցները լեցուն են այլեւս երբեք քայլել, տեսնել, լսել չկարողացող մեր տղերքով։
  5. Իսկ գուցե ՀՀ քաղաքացու մասի՞ն էիք մտածում, երբ ադրբեջանցուն տեղաբաշխեցիք Կապանի, Շուռնուխի, Սյունիքի մյուս բնակավայրերի գլխին:
  6. 18,19,20 տարեկան որդիներ կորցրած ՀՀ քաղաքացիների մասի՞ն էիք մտածում, երբ գիտակցված չկանխեցիք պատերազմը, իսկ հետո գիտակցված չկանգնեցրիք ռազմական գործողությունները:
  7. Տիկին Մակունց, դու եւ քո առաջնորդը ՀՀ քաղաքացու մասի՞ն էիք մտածում, երբ նրանց կոչ էիք անում տնից կասկա եւ զրահաբաճկոն գտնել եւ նետվել մարտադաշտ՝ իմանալով, որ  ԳՇ պետը ասել էր, որ պետարազմը պետք է դադարեցվի՝ ռեսուրս չկա։ Ձեր իշխանությունը ստացվում է՝ դիտավորյալ մահվան է ուղարկել մեր քաղաքացիներին։
  8. Գիշերները կարողանո՞ւմ ես քնել: Աչքիդ առաջ հինգ հազար լույս տղերքը չեն հայտնվո՞ւմ: Աչքիդ առաջ մեր հարյուրավոր գերիները չեն երեւո՞ւմ, ձեռք, ոտք, աչք կորցրած հազարավոր տղերքը աչքիդ չե՞ն երում, թե՞ նրանք ՀՀ քաղաքացի չեն:
  9. Տիկին Մակունց,  այդպես մոլեռանդ Ջհանգիրյան պաշտպանելիս, տեղյա՞կ ես, որ բանակի  բարքերի համար ուղիղ պատասխանատվություն է կրում երկար տարիների զինդատախազը, իսկ 2008թ.մարտի 1-ի նախօրեին, ըստ մամուլի հրապարակումների, նա էր Մանվել Գրիգորյանին համոզում զինված երկրապահներին դուրս բերել Երեւանի փողոցներ։ Սա հիշու՞մ եք՝ տիկին Մակունց։

Գեղամ Նազարյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էրդողան․ «ԱՄՆ ընտրությունների շուրջ հակասությունները ցույց տվեցին՝ ուր թվային ֆաշիզմը կարող է տանել»

Հաջորդ գրառումը

Թուրքիան հաստատեց կորոնավիրուսային պատվաստանյութ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Թուրքիան հաստատեց կորոնավիրուսային պատվաստանյութ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական