Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարություն է արել: Նա խոսել է Սիրիայի շրջանները «ահաբեկիչներից մաքրելու երկրի պատրաստակամության» մասին, շրջաններ, «որոնք մնում են գրոհայինների ազդեցության տակ»:
«Սիրիայում դեռ գոյություն ունեցող ահաբեկիչներով տարածաշրջանները կա՛մ մաքրվելու են [գրոհայիններից], ինչպես մեզ խոստացել էին, կա՛մ մենք կգանք և կանենք դա», ասել է Էրդողանը:
Թուրքիայի առաջնորդի ելույթը հեռարձակվել է NTV հեռուստաալիքով, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Էրդողանը նաև շեշտել է, որ իր երկիրը թույլ չի տա քայլեր, որոնք կարող են հանգեցնել «նոր մարդասիրական ողբերգության», հետևաբար բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկվեն խնդիրը վերացնելու համար:
Երկրի իշխանությունները մտադիր են շարունակել ձեռնարկել վճռական միջոցներ՝ «ահաբեկչական խմբավորումները չեզոքացնելու համար, քանի դեռ չեն համոզվել, որ հարավային սահմաններին ոչինչ չի սպառնում»։