Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» նախագահական կուսակցության խմբակցությունը պահանջել է դադարեցնել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները: Այս մասին ասվում է խմբակցության հայտարարության մեջ, որը Facebook-ում հրապարակել է խմբակցության պատգամավոր Ելիզավետա Բոգուցկայան:
«Մենք Ուկրաինայի նախագահին՝ զինված ուժերի գերագույն հրամանատարին կոչ ենք անում դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, Ռադային ներկայացնել «Տարածքային պաշտպանության մասին» օրենքի նախագիծ, զինված ուժերում պահեստազորայիններ կանչել և սկսել նախօրոք մոբիլիզացման միջոցառումներ», մասնավորապես ասվում է փաստաթղթում։