Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ զրույցի ընթացքում «Ռուսաստանի գործողություններն» անվանել է մարտահրավեր Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի երկրների և ամբողջ Եվրոպայի անվտանգության համար: Այդ մասին Ուկրաինայի ղեկավարը գրել է Twitter-ում:
Պաշտոնապես Զելենսկին և Ջոնսոնը հեռախոսով քննարկել են Դոնբասում տիրող իրավիճակը: Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ Ուկրաինայի ղեկավարը Մեծ Բրիտանիայի վարչապետին տեղեկացրել է Դոնբասում իրավիճակի սրման և ռուս-ուկրաինական սահմանի մոտ ռուսական զորախմբի «կուտակման» մասին:
Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է նաև Մինսկի համաձայնությունների իրականացումը խափանելու փորձի մեջ: