Ուկրաինան անվտանգության երաշխիքներ է ուզում Թուրքիայից, ԱՄՆ-ից և ԵՄ-ից. հայտարարել է Զելենսկին ՝ ելույթ ունենալով Անկարայում Ուկրաինայի դեսպանատան նոր շենքի բացման արարողությանը։
Նրա խոսքով՝ Կիեւը հանդես է գալիս խաղաղության հաստատման օգտին՝ հիմնված անվտանգության երաշխիքների տրամադրման վրա։
«Որպես երկիր՝ մենք խաղաղություն ենք ուզում, ուզում ենք, որ պատերազմն ավարտվի։ Բայց, իհարկե, ցանկանում ենք, որ այս պատերազմի ավարտը հիմնված լինի անվտանգության որոշակի երաշխիքների տրամադրման վրա, որ այդ անվտանգության երաշխիքները տրամադրեն ԱՄՆ-ը, Եվրամիությունը և ամբողջ Եվրոպան, այդ թվում՝ Թուրքիան»,- նշել է նա։
Վ.Զելենսկին նաև ընդգծել է, որ Ուկրաինան երբեք զիջումների չի գնա երկրի տարածքային ամբողջականության հարցում։
«Մենք երբեք, երբեք չենք Ռուսաստանի կողմից ժամանակավորապես օկուպացված տարածքները չենք ճանաչի որպես Ռուսաստանի մաս։ Դրանք Ուկրաինային են պատկանում»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։