Եվրոհանձնաժողովը հաստատել է Եվրոպական Միությունում ամերիկյան Johnson & Johnson-ի ստորաբաժանման՝ կորոնավիրուսային պատվաստանյութեր արտադրող Janssen ընկերության պատրաստուկի օգտագործումը այն բանից հետո, երբ Եվրոպական դեղերի գործակալությունը առաջարկեց դրա համար ժամանակավոր թույլտվություն տրամադրել: Այս մասին հայտարարել է Առողջության և սննդի անվտանգության եվրոպական հանձնակատար Ստելլա Կիրիակիդիսը:
«Չորս պատվաստանյութ այժմ հասանելի է Եվրոպայում և դրանից դուրս գտնվող քաղաքացիների համար: Մենք կշարունակենք աշխատել ընկերության հետ` ապահովելու, որ մատակարարումը հնարավորինս սահուն լինի», հավելել է նա Twitter-ում: