Եվրոպական միությունը կփոխգործակի արմատական «Թալիբան»-ի հետ՝ չճանաչելով շարժումը քաղաքականապես, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը Սլովենիայում միության անդամ պետությունների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում մամուլի ասուլիսում:
«Աֆղանստանի բնակչությանը աջակցելու համար մենք պետք է շփվենք Աֆղանստանի նոր կառավարության հետ, ինչը չի նշանակում նրանց քաղաքական ճանաչում», – ասել է Բորելը, որին մեջբերում է ՏԱՍՍ-ը: