Եվրոպական արտաքին կապերի ծառայության Արևելյան գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դիրկ Շուբելը հայտարարել է, որ Վրաստանն ապագայում կդառնա Եվրամիության անդամ:
ՏԱՍՍ-ի փոխացմամբ, այս մասին հայտնել Է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը ՝ ամփոփելով Հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Թբիլիսիում Արևելյան գործընկերության և Եվրամիության անդամ երկրների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքները:
«Եվրամիությունը կանգնած է Վրաստանի կողքին, և մենք կասկած չունենք, որ ապագայում երկիրը կդառնա Եվրամիության անդամ»,- Շուբելի խոսքերն է մեջբերում մամուլի ծառայությունը։