Մասկը դեմոկրատներին մեղադրել է Թրամփի երդմնակալության ժամանակ իր ժեստի շուրջ վեճեր հրահրելու մեջ.
Համացանցում Իլոն Մասկի նացիստական ողջույնի նման ժեստը հայտնվել է գաղափարական հակասությունների էպիկենտրոնում: Որոշ մարդիկ կարծում են, որ «զարմանալու բան չկա» և «պատմությունը կրկնվում է»։ Ոմանք ենթադրում են, որ միլիարդատերը կատարել է «Բելամիի ողջույնը», որը մինչև 1942 թվականն օգտագործվում էր Միացյալ Նահանգներում որպես ազգային դրոշին հավատարմության երդում արտասանելու ծիսակարգի մի մաս:
Ինքը՝ Մասկը, ի պատասխան նացիստական խորհրդանիշներ ցուցադրելու մեղադրանքներին, X սոցիալական ցանցի իր էջում ասել է, որ հոգնել է «դուք բոլորդ Հիտլեր եք» ոճով հարձակումներից, իսկ դեմոկրատներին ասել է՝ժամանակն է մտածել ավելի կեղտոտ հնարքների մասին: