Դուշանբեում ընթանում է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Աֆղանստանում տեղի են ունենում մեծ փոփոխություններ։ Միջազգային հանրությունը պետք է աջակցի Աֆղանստանին, <…> մենք պետք է վճռականորեն պայքարենք ահաբեկչության ցանկացած դրսևորման դեմ», ասել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հանդիպման մասնակիցներին ուղղված տեսաուղերձում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի ռեժիմով միացել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը:
Առաջնորդները քննարկում են 20-ամյակը նշող միավորման գործունեությունը և համաշխարհային հրատապ խնդիրներ՝ ներառյալ համաճարակն ու Աֆղանստանում իրավիճակը: