Ռուսաստանում մահացությունը 2021 թվականի ապրիլին, նախնական տվյալների համաձայն, մարտի համեմատ նվազել է 13%-ով, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:
«Մենք տեսնում ենք, որ ապրիլին մարտի համեմատ մահացությունը 13%-ով նվազել է», ասել է նա: Մարտ ամսին ցուցանիշը նկատելիորեն ցածր է եղել, քան ձմռանը:
«Ռուսաստանի Դաշնությունում մահացության ամենաբեռնված ամիսները եղել են 2020 թվականի դեկտեմբերը և 2021 թվականի հունվարը։ Դա պայմանավորված է կորոնավիրուսի երկրորդ ալիքով», պարզաբանել է Գոլիկովան։