Առնվազն երեք մարդ վիրավորվել է արաբական հանրապետության կենտրոնական մասում իրաքյան շիա «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» աշխարհազորի «Էդ-Դույուկ» ռազմական ճամբարի գնդակոծության արդյունքում: Այս մասին հաղորդել է տեղական Al-Sumaria հեռուստաալիքը:
Մի քանի պայթյուն է տեղի ունեցել Էն-Նաջաֆում գտնվող Իմամ Ալի գումարտակի երկրորդ բրիգադի զինամթերքի պահեստներից մեկում, որից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել: Նախնական տեղեկություններով՝ առնվազն երկու անօդաչու սարքի կիրառմամբ թիրախային հարձակում է իրականացվել ռազմական ճամբարի վրա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինամթերքի պայթյունի պատճառ կարող էր դարձած լինել վերջին շրջանում Իրաքում հաստատված ուժեղ շոգը: