Գեյթսը կոչ է արել ավելացնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերերի արտադրությունը

144

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի խոսքերով, աշխարհը կվերադառնա բնականոն կյանքին 2022 թվականից ոչ շուտ, COVID-19 համաճարակը հաղթելուց հետո: Նրա կարծիքով, այժմ համաշխարհային հանրությունը անբավարար ջանքեր է գործադրում համաճարակին հաղթելու համար:

«Ամենամեծ խնդիրն այն է, որ մենք բավարար ջանքեր չենք գործադրում ամբողջ աշխարհում համաճարակը դադարեցնելու համար»,  ասել է Գեյթսը CNN-ի եթերում:

Գործարարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ պատվաստանյութերն ուղարկվում են հիմնականում հարուստ երկրներ: Այս կապակցությամբ Գեյթսը համաշխարհային հանրությանը կոչ է արել ավելացնել կորոնավիրուսի դեմ պատրաստուկների արտադրությունը: