Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում նշել է, որ կարևոր է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը (համանախագահները՝ Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա)՝ Լեռնային Ղարաբաղում կարգավորման հասնելու համար: Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության չորեքշաբթի օրը տարածած հայտարարության մեջ:
«ԱՄՆ պետքարտուղարը նշեց, որ կարևոր է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն քաղաքական կարգավորմանը հասնելու համար`ի շահ տարածաշրջանի ժողովուրդների», նշել է գերատեսչությունը:
Բլինկենը և Ալիևը քննարկել են երկկողմ գործընկերության հարցեր, ինչպես նաև մի շարք այլ թեմաներ: