ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների կողմից ԱՄՆ Կոնգրեսի շենքի գրոհը 2021 թվականի հունվարի 6-ին ամեն կերպ իշխանություն ձեռք բերելու փորձ էր՝ ուժի կիրառմամբ, հայտարարել է պետության գործող ղեկավար, դեմոկրատ Ջո Բայդենը:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ պատմությունը վերաշարադրվի, մենք չենք կարող թույլ տալ, որ [ոստիկանների] հերոսությունը մոռացվի: Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել», ասել է նա Սպիտակ տանը ԱՄՆ Կոնգրեսի ոսկե մեդալները Կապիտոլիումը պաշտպանող ոստիկաններին պարգևատրելու ելույթի ժամանակ:
«Եկեք չմոռանանք, թե ինչ էր դա: Դա ամերիկյան ժողովրդի կամքը ոտնահարելու, ամեն գնով իշխանություն ձեռք բերելու, քվեաթերթիկը բիրտ ուժով փոխարինելու բռնի փորձ էր», ասել է ամերիկացի առաջնորդը, որի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: