ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ընտրեց ռիսկային մարտավարություն՝ որոշելով իշխանության գալուց անմիջապես հետո սրել հարաբերությունները Մոսկվայի հետ. Ռուսաստանը չափազանց մեծ է և ազդեցիկ, որպեսզի ԱՄՆ-ն բացառի նրա հետ որևէ տեսակի համագործակցությունը: Այս մասին ասվում է գերմանական Der Spiegel-ում հինգշաբթի լույս տեսած հոդվածում: Հոդվածի հեղինակը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահը հայտարարել էր Ռուսաստանի հետ համագործակցելու մտադրության մասին այնտեղ, որտեղ դա ձեռնտու է ամերիկացիներին:
«Դա արագ էր. Բայդենը պաշտոնավարում է գրեթե 60 օր, բայց նրա և իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հարաբերությունները արդեն հասել են իրենց առաջին ցածրագույն կետին», ասվում է հոդվածում:







