Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Ռուսաստանն արդեն փորձում է միջամտել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին, որոնք տեղի են ունենալու 2022 թվականին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Բայդենը նշել է, որ ընտրությունների ապատեղեկատվությունը դառնում է ավելի ու ավելի լուրջ խնդիր: Նա վկայակոչել է հետախուզական որոշ տվյալներ, որոնց համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունն արդեն իբր տարածում է կեղծ տեղեկություններ և փորձում է ազդել առաջիկա կամարտահայտման գործընթացի վրա: