Նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ընտրողների շրջանում ժողովրդականությամբ 14%-ով գերազանցում է նախագահ Դոնալդ Թրամփին:
Այդ մասին են վկայում Wall Street Journal-ի և NBC News-ի կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները: Ըստ արդյունքների, եթե ընտրություններն անցկացվեին հիմա, հարցումներին մասնակցած 800 մարդկանց 53%-ը կքվեարկեր Բայդենի օգտին, իսկ Թրամփը կհավաքեր 39%: Ընտրողների 6%-ը նշել է, որ դեռ չի կողմնորոշվել ընտրության հարցում, իսկ 2%-ը դեմ է երկու թեկնածուներին: Սեպտեմբերին Բայդենը 8% առավելություն ուներ Թրամփից:
Ինչպես նշում է Wall Street Journal-ը, Թրամփին աջակցությունը նախկինում երբեք չէր իջել 40%-ից ցածր: