NASA-ի և Օվկիանոսային և մթնոլորտային ազգային վարչության փորձագետները հայտարարել են նոր՝ արևային 25-րդ ցիկլի մեկնարկի մասին, ասվում է գերատեսչության կայքում:
Գիտնականներն այս եզրակացությանն են hանգել՝ հիմնվելով ուսումնասիրությունների արդյունքների վրա: Այսպես, 2018 թվականից սկսած՝ արեգակնային ակտիվությունը սկսեց անկում ապրել, իսկ 2019-ի փետրվարին կարճալիքային ճառագայթման մակարդակն այնքան ընկավ, որ Երկրի վրա սարքավորումները դադարեցին տեսնել այն: Հաշվարկների համաձայն, նվազագույն ցուցանիշը եղել է 2019-ի դեկտեմբերին, և այժմ սկսվել է աճ:
Փորձագետների նախնական տվյալների համաձայն, նոր շրջափուլը բավական հանգիստ կլինի, բայց բռնկումները հնարավոր չէ ամբողջովին բացառել: