ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 125 միլիոն ԱՄՆ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ

168

Ամերիկյան նոր վարչակազմը որոշում է կայացրել Ուկրաինային տրամադրել 125 միլիոն դոլարի նոր ռազմական օգնության փաթեթ: Այս մասին մամուլի ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին:

«Այսօր [ԱՄՆ պաշտպանության] նախարարությունը հայտարարում է Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության 125 միլիոն դոլար արժողությամբ նոր փաթեթ: Սա ներառում է վերապատրաստում, վերազինում և ուսուցում՝ ուկրաինական ուժերին օգնելու համար պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը և ապահովելու նրա սահմանները, ինչպես նաև բարելավելու ՆԱՏՕ-ի հետ օպերատիվ համատեղելիությունը», ասել է Քիրբին, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: