Վաշինգտոնն աշխատում է ամերիկացիների համար Քաբուլից լրացուցիչ արտահանման թռիչքներ կազմակերպելու ուղղությամբ: Այդ մասին այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Քաթարում մամլո ասուլիսում, որը հեռարձակվել է Al Jazeera հեռուստաալիքով:
«Մենք հիանալի աշխատանք կատարեցինք՝ մեր քաղաքացիներին և մեզ հետ համագործակցած մարդկանց տեղափոխելով Աֆղանստանից: Այժմ մենք զբաղվում ենք նոր չարտերային թռիչքների կազմակերպմամբ Աֆղանստանում մնացած մեր քաղաքացիների համար: Մենք աշխատում ենք հասարակական կազմակերպությունների, Կոնգրեսի և այլ գերատեսչությունների հետ», ասել է Բլինկենը։