ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օստինը իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ հեռախոսազրույցում քննարկել է ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովը և երկկողմ ռազմական համագործակցությունը: Այս մասին ասվում է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբիի՝ պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների բանակցություններից հետո արված հայտարարության մեջ:
Նրանք «քննարկեցին երկկողմ համագործակցությունը և տարածաշրջանային խնդիրները»: «[ԱՄՆ] նախարարը կարևորեց ԱՄՆ-Թուրքիա պաշտպանության ոլորտում երկարատև հարաբերությունները և ասաց, որ անհամբերությամբ սպասում է [թուրք] նախարարի հետ հանդիպմանը հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին», գրել է Քիրբին:
ՆԱՏՕ-ի գագաթաժողովը տեղի կունենա Բրյուսելում հունիսի 14-ին: Համաճարակի պատճառով այն կարող է տևել միայն մեկ օր, միայն մեկ լիագումար նիստ է նշանակված 2,5 ժամ տևողությամբ: