Մեծ Բրիտանիան ծրագրեր է մշակում արձագանքելու ԱՄՆ-ի մաքսատուրքերին. հայտնում է Financial Times (FT) թերթը ՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի կառավարության աղբյուրները։
«Մենք պատրաստ ենք, անհամբերությամբ սպասում ենք սերտ համագործակցությանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն բրիտանացի նախարարները միշտ կանեն այն, ինչ բխում է ազգային շահերից»,- ասել է աղբյուրը։
Նշենք, որ Թրամփն ասել էր. «Մեծ Բրիտանիան հատել է սահմանագիծը ԱՄՆ-ից արտահանումների առումով»։
Միաժամանակ Թրամփը բացատրել է, որ խնդրի լուծումը կարելի է գտնել Մեծ Բրիտանիայի հետ։ Նա նաև ասել է, որ Վաշինգտոնի՝ ԵՄ-ի հետ հարաբերություններից դժգոհ է։