Իլոն Մասկը հայտարարել է Միացյալ Նահանգներում նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին. Մասկը այս մասին գրել է իր X էջում։
Ձեռնարկատերը հարցում է հրապարակել իր X էջում։ 24 ժամվա ընթացքում դրան մասնակցել է ավելի քան 5.6 միլիոն մարդ։ Հարցվածների 80.4%-ը քվեարկել է նոր կուսակցության ստեղծման օգտին։
«Ժողովուրդն ասաց իր խոսքը։ ԱՄՆ-ին անհրաժեշտ է նոր քաղաքական կուսակցություն», – գրել է Մասկը։