ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը վերադառնալու շուրջ բանակցություններ վարել Թեհրանի հետ Իրանի նոր նախագահի երդմնակալությունից վեց շաբաթ առաջ: Այս մասին հայտնել է Axios տեղեկատվական պորտալը՝ վկայակոչելով իր աղբյուրը:
Աղբյուրի համաձայն, բանակցությունների ձգձգումը մինչև օգոստոսի սկիզբ, երբ Իրանում պետք է անցումային շրջան լինի, կհանգեցնի «մտահոգության»: «Եթե մենք նախքան նոր կառավարության ձևավորումը գործարք չունենանք, կարծում եմ՝ դա լուրջ հարցեր կառաջացնի այն մասին, թե որքանով դա հնարավոր կլինի», ասել է աղբյուրը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ մտահոգությունը ոչ այնքան ավելի պահպանողական կառավարության իշխանության գալու հավանականությունն է, որքան այն փաստը, որ որքան բանակցությունները երկարեն առանց առանց առաջընթացի, այնքան քիչ կլինի հաջողության հասնելու հնարավորությունը: