ԱՄՆ զինվորականներն ուսումնասիրում են Սաուդյան Արաբիայում Կարմիր ծովի նավահանգստի եւ երկու լրացուցիչ օդանավակայանների օգտագործման հնարավորությունը թագավորությունում` Իրանի հետ լարվածության սրման ֆոնին, գրում է AP-ն:
Ամերիկացի զինվորականները, որոշումն «արտակարգ իրավիճակների դեպքում պլանավորում» անվանելով, հայտարարել են, որ Յանբուում` թագավորության կարեւոր խողովակաշարային տերմինալում, Սաուդյան Արաբիայի նավահանգստից արդեն իսկ բեռների տեղափոխում է իրականացվել ցամաքով:
Յանբուի, ինչպես նաեւ Կարմիր ծովի ափին գտնվող Տաբուկում եւ Տայֆայում ավիաբազաների օգտագործումն ամերիկյան զինվորականներին ավելի շատ հնարավորություններ կտար կենսական նշանակության ջրային ճանապարհին:
ԱՄՆ ռազմածովային ուժերի կապիտան, Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Բիլ Ուրբանն ասել է, որ օբյեկտի գնահատոմն արվել է ավելի քան մեկ տարի, ինչը պայմանավորված էր 2019-ի սեպտեմբերյան հարձակմամբ Սաուդյան Արաբիայի նավթային արդյունաբերության կենտրոնի վրա:
Սաուդյան Արաբիան եւ ԱՄՆ-ն հարձակման մեջ մեղադրել էին Իրանին, որը ժամանակավորապես կիսով չափ կրճատել էր նավթի արդյունահանումը Սաուդյան Արաբիայում, ինչը նավթի գների կտրուկ թռիչքի էր հանգեցրել: Թեհրանը հերքում է իր մասնակցությունը: