Այսօր MSNBC-ին տված հարցազրույցում ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ղեկավար Ռոշել Վալենսկին հայտարարել է, որ 18 տարեկանից բարձր ամերիկացիների ավելի քան 40%-ը ամբողջությամբ պատվաստված է կորոնավիրուսային վարակի դեմ:
Ավելի քան 105,3 միլիոն մարդ արդեն պատվաստվել է, ասել է նա: FDA-ը շուտով կարող է հաստատել Pfizer պատվաստանյութը 12-ից 15 տարեկան տարիքային խմբի համար, հավելել է Վալենսկին:
Ինչպես երեքշաբթի օրն ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, նրա վարչակազմը նախատեսում է մինչև հուլիսի 4-ը պատվաստել մեծահասակ ամերիկացիների 70%-ին առնվազն մեկ բաղադրիչով և 160 միլիոն մարդու՝ ամբողջությամբ: Նա մտահոգություն է հայտնել, որ «պատվաստումների տեմպերը դանդաղում են»: