Աֆղանստանից զորքերի դուրսբերման մեկնարկից հետո, «Թալիբան» արմատական շարժման հետ կապված մտահոգությունների պատճառով, ԱՄՆ-ը չի բացահայտի զորակազմի չափը: Այս մասին ասվում է Պենտագոնի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
«Քանի որ զորքերի դուրսբերումը շարունակվում է, ամերիկացի պաշտոնյաները զգույշ կլինեն, որպեսզի չբացահայտեն Աֆղանստանում զորակազմի չափը, քանի որ հակառակ դեպքում դա թալիբներին որոշակի իրազեկություն կտա իրավիճակի մասին», ասել են նախարարությունից: «Մենք պետք է ապահովենք անձնակազմի անվտանգությունը, հատկապես դուրսբերման ընթացքում: