Եվրոպացիների միայն 30%-ն է ստացել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, իսկ 17%-ը լիովին իմունացված է: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Քլյուգեն Կոպենհագենում կայացած ճեպազրույցում, որը հեռարձակվել է YouTube-ով:
Պատվաստված մարդկանց թիվը բավարար չէ Եվրոպան կորոնավիրուսից պաշտպանելու համար, ասել է նա: Պետք է հիշել նաև, որ պատվաստումը ինքնաբերաբար չի կանխում վարակման սպառնալիքը, այլ նվազեցնում է հիվանդության ծանր ընթացքի հավանականությունը:
ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը նշել է, որ երկու ամիս անընդմեջ վարակակիրների շրջանում հոսպիտալացման և մահվան դեպքերի թվի նվազում է նկատվում: