News.am-ը հայտնում է. 11 մարդ զոհվել է, եւս 15-ը վիրավորվել են Բելգորոդի մարզում գտնվող զորավարժարանում՝ ԱՊՀ երկրներից մեկի երկու քաղաքացիների կողմից հրաձգության հետեւանքով, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Պատասխան կրակից երկու ահաբեկիչներ ոչնչացվել են։
Հոկտեմբերի 15-ին Բելգորոդի շրջանի Արեւմտյան ռազմական օկրուգի զորավարժարանում ԱՊՀ երկրներից մեկի երկու քաղաքացի ահաբեկչություն են իրականացրել։
Հատուկ ռազմական գործողության մասնակցելու ցանկություն հայտնած անձանց հետ կրակային վարժանքների անցկացման ընթացքում ահաբեկիչները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել ստորաբաժանման անձնակազմի վրա։ Հրաձգության հետեւանքով 11 մարդ մահացու վիրավորվել է։ Եվս 15 հոգի տարբեր ծանրության վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն, որտեղ ստանում են անհրաժեշտ բոլոր օգնությունները։ Հարձակման վայրում աշխատում են իրավապահ մարմինները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի 15-ին Բելգորոդի մարզի Արեւմտյան ռազմական օկրուգի զորավարժարանում ԱՊՀ երկրներից մեկի երկու քաղաքացի ահաբեկչություն են իրականացրել։