Գլոբալ տաքացումը կհանգեցնի նրան, որ Ղրիմում կլիման ավելի չորային կդառնա՝ անապատների կլիմայի նման: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի հիդրոօդերևութաբանության կենտրոնի ղեկավար Ռոման Վիլֆանդը:
«Անցյալ տարի Ղրիմում շատ ուժեղ երաշտ էր, ջրի պակասը շատ ուժեղ է զգացվում: Հարավում տեղումների դեֆիցիտի խնդիրը ոչ միայն այս տարվա, այլև կլիմայական խնդիր է, քանի որ մի շարք ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ տեղումները վերաբաշխվում են կլիմայի տաքացման պատճառով», ՏԱՍՍ-ին ասել է նա առցանց խորհրդաժողովում:
Ըստ Վիլֆանդի, գլոբալ տաքացման արդյունքում կնվազեն տեղումները հարավային շրջաններում: Այդ տարածքների կլիման կստանա է՛լ ավելի ցայտուն անապատային բնույթ:







