Ադրբեջանը պայմանագիր է ստորագրել 4 մլն չափաբաժին պատվաստանյութի համար

136

Ադրբեջանը պայմանագիր է ստորագրել «Կորոնավակ» չինական կորոնավիրուսային պատվաստանյութի 4 միլիոն չափաբաժնի մատակարարման համար: Այս մասին ուրբաթ օրը արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ինչ վերաբերում է «Կորոնավակ» պատվաստանյութին, ապա պայմանագիր է ստորագրվել 4 միլիոն չափաբաժնի համար, և ինձ արդեն ամեն օր հայտնում են, որ պատվաստվում է մոտ 15-20 հազար քաղաքացի», ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին: