Մայիսի վերջերին Ադրբեջանի իշխանությունները մտադիր են Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում ստեղծել ևս վեց զորամաս, շաբաթ օրը հայտարարել է Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը:
«Հայաստանի հետ Զանգիլանի, Կուբաթլիի շրջաններով և Լաչինի շրջանի մի մասով անցնող պետական սահմանի պահպանումն ու պաշտպանությունը կազմակերպելու համար ստեղծվել են սահմանային մարտական կետեր: Վերջին երկու ամիսների ընթացքում այս տարածքներում բացվել է տասը նոր զորամաս, իսկ մինչև մայիսի վերջ շինարարական և վերանորոգման աշխատանքները կավարտվեն ևս վեց մասերում», Գուլիևին է մեջբերում ՏԱՍՍ-ը: