Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչպե՞ս է տեղի ունեցել Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը. պատմում է Հայկ Մամիջանյանը

12/02/2025
- Նորություններ, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ժամանակս չծախսեմ Ազգային Ժողովում ևս մեկ ելույթով քպականների մանիպուլյացիաներին արձագանքելու վրա. գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը․

«Ստորև ներկայացնում եմ «Մեդիամաքսին» տված իմ մեկնաբանությունից մի հատված. այնտեղ բոլոր հնչած ստերի պատասխանները կան:

«Շատ է խոսվել 2013 թվականի Հայաստանի՝ այն ժամանակ Մաքսային միություն, իսկ այժմ ԵԱՏՄ անդամ դառնալու գործընթացի մասին։ Որոշ շրջանակներ այդ իրադարձությունը բնորոշում են այսպես կոչված «u turn» կամ կտրուկ շրջադարձ։ Սրա խորքային պատճառն այն է, որ այդ պնդումն անող մարդիկ, բնականաբար, խոսքս չի վերաբերում պատվիրված քարոզչանյութերին, ամբողջապես չեն պատկերացնում Արևելյան գործընկերության փիլիսոփայությունը՝ առնվազն, երբ այն ներկայացվել է Հայաստանի Հանրապետությանը մեկնարկային փուլում։ Արևելյան գործընկերությունը չի հիմնադրվել «կամ-կամ»-ի տրամաբանությամբ։

Հայաստանի Հանրապետությունը բանակցությունների առաջին իսկ փուլից սկսած մեր եվրոպացի գործընկերներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության տնտեսական հետաքրքրվածությունն այն ժամանակ Մաքսային միության միասնական շուկայով։ Թե՛ ԵՄ և թե՛ Մաքսային միության գործընկերները տեղյակ էին զուգահեռ ընթացող բանակցություններից։ Սակայն ինչ-որ պահի ԵՄ մեր գործընկերները մեզ տեղեկացրին իրենց դիրքորոշման փոփոխության մասին։

Առաջին անգամ ասվեց երկու բանակցային գործընթացների անհամադրելիության մասին, և բանակցությունները «և-և»-ից միակողմանի վերածվեցին «կամ-կամ»-ի։ Հայաստանն անմիջապես արձագանքեց, որ կամ-կամի տրամաբանության մասին խոսք երբևէ չի գնացել և գնալ չի կարող։ Նախաձեռնողականություն դրսևորելով՝ հայկական կողմն առաջարկեց ստորագրել Ասոցացման համաձայնագրի միայն առաջին մասը՝ քաղաքական բլոկը, որը բացառում էր երկու միասնական տնտեսական շուկաների անհամադրելիության հետ կապված մեր ԵՄ գործընկերների նոր առաջ քաշած մտավախությունները։

Եվրոպական կողմը մերժեց առաջարկը՝ նշելով դրա անհնարինության մասին։ Սակայն նշեմ, որ այդ բանակցություններից մեկ ամիս էլ չանցած՝ հենց այդ տրամաբանությամբ Ուկրաինայի հետ ստորագրվեց Ասոցացման համաձայնագիր՝ առանց տնտեսական բլոկի։

Մյուս կողմից, 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ-ն որոշում է կայացրել անդամակցել Մաքսային միությանը: Հետագայում Հայաստանը դարձավ Մաքսային միության լիիրավ անդամ։ Սա Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ մեկնարկած բանակցությունների արդյունքն էր։

Այն, որ դա ճիշտ որոշում էր, վկայում են վերջին տարիների ՀՀ տնտեսական ցուցանիշները, որոնք այսօրվա կառավարիչները վերագրում են իրենց։ Հատկանշական է նաև, որ այդ որոշման ճիշտ լինելը փաստում են ոչ միայն այսօրվա վիճակագրական տվյալները, այլ նաև այն ժամանակ ԵՄ-ի կողմից իրականացված հետազոտություններն ու կանխատեսումները՝ համաձայն որոնց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կարճաժամկետ հեռանկարում բերելու էր 1% տնտեսական աճի, իսկ միջնաժամկետում՝ 1.5% տնտեսական աճի։ Նույնն էին վկայում նաև ՀՀ կառավարության իրականացրած ուսումնասիրությունները։ Համեմատության համար նշեմ, որ մեր երկրի տնտեսական ցուցանիշների վրա գազի սակագնի անգամ 10 ԱՄՆ դոլարի տատանումն ավելի մեծ հետևանքներ էր թողնելու։

Չծանրաբեռնելու համար ընթերցողին տնտեսական ու վիճակագրական ապացույցներով՝ կնշեմ միայն մեկ թիվ՝ Հայաստանի Հանրապետությունում շուրջ 300 000 գյուղացիական տնտեսությունների մթերքներն արտահանվում էին Ռուսաստանի Դաշնություն։ Ուստի որևէ շրջադարձի մասին խոսք գնալ անգամ չի կարող։ Երկու զուգահեռ ընթացող բանակցություններից մեկում մեր գործընկերները կեսից փոխել են ողջ բանակցության տրամաբանությունը, իսկ Հայաստանը պարզապես երկու բանակցային հարթակներում էլ իր խոսքի տերն է եղել։

Թե՛ սկզբնական փուլում «և-և»-ի տրամաբանությունը, թե՛ բանակցությունների կեսից մեր եվրոպացի գործընկերների կողմից փոփոխված կամ կեսից առաջ քաշած կամ-կամի տրամաբանությունը Հայաստանի Հանրապետությանը ներկայացվել են ԵՄ անունից պատվիրակված բանակցողների կողմից»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անդրանիկ և Հրանտ Մաթևոսյան

Հաջորդ գրառումը

Երիտասարդները 50 դրամ են հավաքելու Ավինյանի համար

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ․ «Ժողովուրդ»

30/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հանրային հեռուստաընկերությունը, կորցնելով իր անկախ գործելու հիմնական առաքելությունն ու կոչումը, վեր է ածվել իշխանությունների շահերը սպասարկող քարոզչամիջոցի. հայտարարություն. Հայկ Դեմոյան

30/10/2025
Նորություններ

Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել

30/10/2025
Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Հաջորդ գրառումը

Երիտասարդները 50 դրամ են հավաքելու Ավինյանի համար

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական