2020թ․ ԱՄՆ ՀՆԱ-ն ընկել է 3,5%-ով

Անցյալ տարի ԱՄՆ ՀՆԱ-ն ընկել է 3,5%, որն ամենավաատ ցուցանիշն է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Այս մասին ասվում է ԱՄՆ Առևտրի նախարարության հայտարարության մեջ:

2008 թ․ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր առաջին անգամ երկրի տնտեսությունը զգալի է անկում ապրում: Այդ ժամանակ ՀՆԱ-ն ընկել էր 2,5%-ով: