Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել սոցիալական նշանակության ապրանքների գների պետական կարգավորման մասին: Փաստաթուղթը հրապարակվել է այսօր՝ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի Դաշնության տարածքում կամ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների տարածքում սոցիալապես կարևոր նշանակության հիմնական սննդամթերքի մանրածախ գները կայունացնելու համար ՌԴ կառավարությունն իրավունք ունի այդ ապրանքների համար սահմանել առավելագույն մանրածախ գներ 90 օրացուցային օրը չգերազանցող ժամանակահատվածի համար», – ասվում է փաստաթղթում: